Անձնակազմ

Իրինա Փահլևանյան

Իրինա Փահլևանյան Հիմնադիր և տնօրեն

”Ինդիգո” Զարգացման կենտրոնի հիմնադիր և տնօրեն Իրինա Փահլևանյան: Մինչ այս կենտրոնի հիմնումը Իրինան աշխատել է միջազգային զարգացման ծրագրերում, համակարգել մի քանի սոցիալական և զարգացման նախագծեր և մասնագիտացել Սոցիալական ձեռներեցության բնագավառում: Լինելով երեք երեխաների մայր` ուսումնասիրել է վաղ զարգացման ու կրթության տարբեր մեթոդներ, մասնակցել մի շարք դասընթացների և ուսուցողական այցերի արտերկրում: Սիրում է երեխաներին և կարևորում որակյալ կրթությունը:

Գայանե Վարդևանյան

Գայանե Վարդևանյան Կրտսեր խմբի դաստիարակ

Կրտսեր խմբի դաստիարակ, մանկավարժ Գայանե Վարդևանյան: Մինչ “Ինդիգո” կենտրոնին միանալը Գայանեն աշխատել է Մոսկվա քաղաքում գործող նախակրթարանում և ձեռք բերել գործնական հմտություններ և գիտելիք ամենափոքրերի հետ աշխատելու համար։

Նելլի Հարությունյան

Նելլի Հարությունյան Ռուսերենի ուսուցչուհի

Ռուսերենի ուսուցչուհի,մանկավարժ Նելլի Հարությունյան: Մինչ «Ինդիգո» թիմին միանալը, Նելլին աշխատել է հանրակրթական դպրոցում, «Մոնտեսորի սիթի» նախակրթարանում և «Ջունիորս քլաբ» մանկապարտեզում: Մասնակցել է տարբեր դասընթացների և ունի մանուկների ու դեռահասների հետ աշխատելու մեծ փորձ:

Թագուհի Մկրտչյան

Թագուհի Մկրտչյան Դաստիարակի օգնական

Դաստիարակի օգնական, երաժշտության դաստիարակ Թագուհի Մկրտչյան, ով մինչ այդ աշխատել է «Խորամանկապարտեզ»-ում որպես դաստիարակ և կոնցերտմեյստեր:

Աննա Մուրադյան

Աննա Մուրադյան Միջին խմբի դաստիարակ

Միջին խմբի դաստիարակ Աննա Մուրադյան: Մինչ «Ինդիգո» թիմի անդամ դառնալը, Աննան աշխատել է «Արփի» և Անանիա Շիրակացու «Փոքրիկ ճեմարանականներ» նախակրթարանում:

Նելլի Գևորգյան

Նելլի Գևորգյան Լոգոպեդ և արատաբան

Լոգոպեդ և արատաբան: Նելլին ավարտել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը, մասնակցել և անձամբ անցկացրել բազմաթիվ դասընթացներ, վերապատրաստվել ԱՄՆում: Նելլին ունի նաև խնդիրներով և տարբեր արատներ ունեցող երեխաների հետ աշխատելու բազմամյա փորձ: