Հաճախ տրվող հարցեր

Ինդիգո կամ «հազարամյակի» երեխաներ, ովքեր ստեղծագործող են, օժտված են բարձր ինտելեկտով, վճռական են ու հաստատակամ: Ինդիգոն նաև գեղեցիկ գույն է և միջազային բառ։
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի գեղեցիկ բակ, մեծ մարզադահլիճ, ՀՀում դեռևս առաջին սենսորային սենյակը:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ ցուցաբերվում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով, աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։
Մեր կենտրոնում աշխատում են պրոֆիլային նեղ մասնագիտացում և բարձր որկավորում ունեցող մասնագետներ, որոնց մի մասին կարող եք տեսնել կայքի «Անձնակազմ» բաժնում։
Անշուշտ, պետք է միայն նախապես զանգահարել +374 91 34 21 34 , 11 977-977 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն info@indigokids.am էլեկտրոնային հասցեին։
Մեր բոլոր խմբերում մինչև 10 երեխա է լինում: Մանկապարտեզի խմբերում աշխատում են մեկ դաստիարակ և մեկ օգնական միաժամանակ:
Մենք ունենք շատ դասընթացներ (խմբային և անհատական) հենց դպրոցահասակ երեխաների համար, ինչպես օրինակ վոկալ, դաշնամուր, կիթառ, նկարչություն/կերպարվեստ, շախմատ, թատերական ստուդիա, անգլերեն, ռուսերեն, ինչպես նաև մեր ամառային և ձմեռային դպրոցները։
Մենք աշխատում ենք նաև շաբաթ օրերին (մանկապարտեզ մինչև ժամը 13:00) և այլ խմբակներ, իսկ կիրակի՝ միայն անհատական պարապմունքներ
Այո, 10-20% զեղչ՝ կախված ընտրված դասընթացից/ծառայությունից:
Այո, ժամը 10:00-19:00 մեկ ժամը 2000 դրամ 2 ժամը՝ 3000, 3 ժամը՝ 5000, 8 ժամը՝ 10 000, իսկ 20:00-24:00՝ հատուկ ծառայություն նախապես գրանցումով մեկ ժամը 3000 դրամ
«Ինդիգո»-ն կազմակերպում է անմոռանալի և յուրահատուկ միջոցառումներ ոչ միայն մեր կենտրոնի սաների, այլ բոլոր ցակացողների համար, ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ձեր նախընտրած վայրում։ Ունենք ստանդարտ և թեմատիկ փաթեթներ՝ համեմված հետաքրքիր ծրագրերով: