Մեր մասին

«Ինդիգո» Զարգացման կենտրոնն ունի մի քանի ուղղությունններ

  • Նախակրթարան/մանկապարտեզ 1-6 տարեկան երեխաների համար
  • Զարգացման կենտրոն 6-15 տարեկան դպրոցահասակ երեխաների համար, որտեղ անցկացվում են դասապատրաստում և տարբեր պարապմունքներ
  • Մանկական տարբեր միջոցառումների կազմակերպում

Մեր առաքելությունը

Օգնել ծնողներին դաստիարակել երջանիկ, բազմակողմանի զարգացած, հոգատար, պատասխանատու և խելացի անհատականություն,
ով կկարողանա գտնել իր իրական կոչումն այս կյանքում։

Հաճախ տրվող հարցեր

Ինդիգո կամ «հազարամյակի» երեխաներ, ովքեր ստեղծագործող են, օժտված են բարձր ինտելեկտով, վճռական են ու հաստատակամ: Ինդիգոն նաև գեղեցիկ գույն է և միջազային բառ։
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի գեղեցիկ բակ, մեծ մարզադահլիճ, ՀՀում դեռևս առաջին սենսորային սենյակը:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ ցուցաբերվում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով, աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։

Ավելին >>