«Ինդիգո» նախակրթարան/մանկապարտեզ 1-6 տարեկան երեխաների համար

Մեր սաները չեն հոգնում և չեն կորցնում հետաքրքրությունը պարապմունքների հանդեպ, քանի որ դասերը կառուցված են
պարզից բարդ սկզբունքով՝ մշտապես կրկնելով և ամրապնդելով անցած նյութը։ Պարապմունքներն անցկացվում են խաղերի միջոցով և տևում մի քանի
րոպե։ Մեր կենտրոնում երեխաներն օգտվում են ընդարձակ մարզադահլիճից և կանաչապատ բակից, որտեղ մարզվում են, խաղում ակտիվ խաղեր, վազվզում և պարում: Մեզ մոտ գործում է նաև հատուկ կահավորած սենսորային սենյակ, որն օգնում է երեխաներին լիցքաթափվել և կամ անցկացնել կենտրոնացմանն ու ուշադրությանն ուղղված պարապմունք հոգեբանի հետ:
Մենք հոգում ենք երեխայի ինտելեկտուալ, ֆիզիկական զարգացման և հոգեբանական առողջության մասին։
Մեր կենտրոնի համապարփակ զարգացման ծրագրի հիմքում ընկած է համաշխարհային լավագույն մեթոդիկաների ծաղկաքաղ՝
վերցված մասնավորապես Մարիա Մոնտեսորիի, Սեսիլ Լուպանի, Գլեն Դոմանի, Նիկոլայ Զայցևի, Լև Վիգոտսկու, Նիկիտինների, Մասարու
Իբուկայի և այլոց աշխատություններից։ Մենք աշխաում ենք ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ուսումնական ձեռնարկներով և նաև մեր գործընկեր «Էվրիկա» միջազգային ինստիտուտի նյութերով: Պարապմունքները համեմված են խաղերով, երաժշտությամբ և ստեղծարար աշխատանքով:
Մենք կիրառում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ՝ հաշվի
առնելով նրա հոգեբանական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները:

Մենք ունենք.

Կրթական համապարփակ ծրագիր
Խաղային և կրթական ապահով միջավայր,
առողջ ապրելակերպ (առողջ սնունդ, մարմնամարզություն, պար)
Բանիմաց, փորձառու և հոգատար անձնակազմ
Բացօթյա խաղեր և պարապմունքներ
սանիտարահիգիենիկ պայմաններ,
Մշտապես թարմացվող բարձրորակ նյութեր
Փոքրաթիվ խմբեր
սենսորային սենյակ
Արվեստանոց
Հոգեբանի և լոգոպեդի ծառայություն