Բարի գալուստ “Ինդիգո» Զարգացման կենտրոնի վիրտուալ տիրույթ։ Շնորհակալություն մեր կենտրոնի գործունեության
հանդեպ ցուցաբերած Ձեր հետաքրքրության համար։
Մեր կենտրոնը գտնվում է Երևան քաղաքի էկոլոգիապես ամենամաքուր թաղամասերից մեկում՝ Այգեձորում և ամեն օր սիրով հյուրընկալում 1-15 տարեկան երեխաներին և նրանց ծնողներին, ովքեր կարևորում են որակը և անհատական մոտեցումը։

Միանալով մեզ՝ Դուք կդառնաք մեր մեծ ընտանիքի անդամ, որի գերնպատակն է օգնել ծնողներին դաստիարակել երջանիկ, բազմակողմանի զարգացած, հոգատար, պատասխանատու և խելացի անհատականություն,
ով կկարողանա գտնել իր իրական կոչումն այս կյանքում։
Մենք կօգնենք բացահայտել Ձեր երեխայի ընդունակությունները, ընդարձակել նրա մտահորիզոնը և ակնկալում ենք Ձեր համագործակցությունն այդ հարցում, ուստի դիմեք մեզ ցանկացած հարցի,առաջարկության կամ մտահոգության դեպքում։

Հարգանոք,
Իրինա Փահլևանյան
Հիմնադիր և տնօրեն



Անձնակազմ

Իրինա Փահլևանյան

Իրինա Փահլևանյան Հիմնադիր և տնօրեն

”Ինդիգո” Զարգացման կենտրոնի հիմնադիր և տնօրեն Իրինա Փահլևանյան: Մինչ այս կենտրոնի հիմնումը Իրինան աշխատել է միջազգային զարգացման ծրագրերում, համակարգել մի քանի սոցիալական և զարգացման նախագծեր և մասնագիտացել Սոցիալական ձեռներեցության բնագավառում...

Գայանե Վարդևանյան

Գայանե Վարդևանյան Կրտսեր խմբի դաստիարակ

Կրտսեր խմբի դաստիարակ, մանկավարժ Գայանե Վարդևանյան: Մինչ “Ինդիգո” կենտրոնին միանալը Գայանեն աշխատել է Մոսկվա քաղաքում գործող նախակրթարանում և ձեռք բերել գործնական հմտություններ և գիտելիք ամենափոքրերի հետ աշխատելու համար։

Նելլի Հարությունյան

Նելլի Հարությունյան Ռուսերենի ուսուցչուհի

Ռուսերենի ուսուցչուհի,մանկավարժ Նելլի Հարությունյան: Մինչ «Ինդիգո» թիմին միանալը, Նելլին աշխատել է հանրակրթական դպրոցում, «Մոնտեսորի սիթի» նախակրթարանում և «Ջունիորս քլաբ» մանկապարտեզում: Մասնակցել է տարբեր դասընթացների ...

Թագուհի Մկրտչյան

Թագուհի Մկրտչյան Դաստիարակի օգնական

Դաստիարակի օգնական, երաժշտության դաստիարակ Թագուհի Մկրտչյան, ով մինչ այդ աշխատել է «Խորամանկապարտեզ»-ում որպես դաստիարակ և կոնցերտմեյստեր:


Բոլորը >>

Արձագանքներ

Ռաշել Սիմոնյան

Ռաշել Սիմոնյան

Հոգատար, բարեխնամ եւ ապահով կենտրոն , և ամենակարևորը անմոռանալի հուշեր պարգեւող իմ բալիկներին: Ապրեք և մնաք կանգուն

Инесса Алмоян

Инесса Алмоян

Ирина Пайлеванян джан, спасибо тебе лично и всему вашему зааааамечательному коллективу!!! Вы ЛУЧШИЕ!!!!

Լուսինե Շահոյան

Լուսինե Շահոյան

Մանկապարտեզ ընտրելիս ես առաջնորդվում եմ մի քանի չափանիշներով. 1 պարտեզում տիրող առողջ մթնոլորտը, որը մասնավորապես կախված է բարեհամբույր և արհեստավարժ անձնակազմից, 2.օգտագործվող պարագաներն ու խաղային միջավայրը 3. սնունդը և հիգիենան Այդ ամենը ես գտա "Ինդիգո" Զարգացման կենտրոնում, որն այժմ արդեն բարեբախտաբար ունի նաև մանկապարտեզ և իմ երեխաները մեծ հաճույքով ու սիրով են հաճախում:

Աննա Խալաթյան

Աննա Խալաթյան

Հարգելի «Ինդիգո»–ի թիմ՝ հանձինս Իրինա Փահլևանյանի։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ. դուք ստեղծել եք մի միջավայր, որտեղ երեխաները իրենց ուրախ և ազատ են զգում, որտեղ երեխաների ադապտացիան կազմակերպում եք այնքան սահուն և գիտակից, որ փոքրիկները չեն էլ զգում օտարության զգացում։ Ամենաշատը ինձ դուր է գալիս ձեր թիմային աշխատանքը, երբ ցանկացած երեխայի հետ յուրաքանչյուր աշխատակից, անկախ նրանից թե խոհարարն է, թե տնօրենը, առանձնահատուկ ուշադրություն և վերաբերմունք է ցուցաբերում։ Չէի ցանկանա, որ գրածս դիտարկվեր որպես գովազդ, քանի որ այս կազմակերպությունը դրա կարիքը չունի, բայց կուզենայի, որ իմ նման ծնողները, որոնք շա՜տ երկար են փնտրել ապահով, մաքրությամբ իդեալական, երեխաներին ֆիզիկապես կոփող, բնական սննդով ապահովող մանկապարտեզ, որտեղ կարևորվում է ավելի շատ երեխաների ակտիվ խաղը, քան ստանդարտ հանդեսները, ինձ նման հանգիստ խղճով թողնեն իրենց բալիկներին և գնան աշխատանքի։ ՈՒրախ եմ, որ երեխաս գտել է իր երկրորդ ընտանիքը։